Հանրապետության տարածքում փետրվարի 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 12-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է ձյուն։ Գիշերը կդիտվի -12, ցերեկը՝ +1, երեկոյան՝ -6 աստիճան ցուրտ։