կարևոր
3874 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-11 21:55

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն հանդես եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում 18-ամյա Էդմոնը հաղթել է ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին և դարձել Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Սնորր Հարսեմ Լունդին: Այնուհետև 1/4 եզրափակչում Էդմոնը 14-2 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ֆրենիին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ տուշեով հաղթել էր աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ելդանի Ազիզլիին: