810 դիտում, 2020.02.11 20:55

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ-ից տուժած ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel Astra» (վարորդ՝ Արթուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Մկրտիչ Գ., ծնված 1956 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

կիսվել նյութով -
հավանել
442