19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2 րոպում հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտի առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց բուլղարացի ըմբիշին եւ Ալեքսանյանի ներքեւից աշխատելու հնարավորություն տվեց:
Օլիմպիական չեմպիոնը իրար հաջորդող 4 գլորումներով հաշիվը դարձրեց 9:0: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ֆին Մատի Կուոսմանենին: Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին: