948 դիտում, 2020.02.11 19:38

ԵԱ․ Գեւորգ Ղարիբյանն ու Կարեն Ասլանյանը հաղթեցին

ԵԱ․ Գեւորգ Ղարիբյանն ու Կարեն Ասլանյանը հաղթեցին

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին երկրորդ մրցումային օրվա որակավորման փուլի գոտեմարտերը:

Հայաստանի ներկայացուցիչներ՝ Գեւորգ Ղարիբյանն ու Կարեն Ասլանյանն վստահ հաղթանակներով հաղթահարեցին որակավորման փուլը:

60 կգ՝ Գեւորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: 1/8 եզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովը:

67 կգ քաշայինների որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 3:1 հաշվով առավելության հասավ շվեդ Օսկար Էրլանդսոնի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Ասլանյանը ուժերը կչափի վրացի Գեորգի Շոտաձեի հետ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) որակավորման փուլում 1:5 հաշվով պարտվեց Խորվաթիայի ներկակացուցիչ Դոմինիկ Էտլինգերի հետ:

կիսվել նյութով -