1136 դիտում, 2020.02.11 18:27

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում այն, որ ԼՀԿ-ն չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում այն, որ ԼՀԿ-ն չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին

Այն, որ Լուսավոր Հայաստանը չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին, Ազգային ժողովի փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում: Նրա կարծիքով՝ եթե կուսակցությունը պատասխանատվություն է կրում իր ընտրողների առաջ, ապա պետք է ուղղորդի նրանց, թե ինչպես քվեարկել, իսկ եթե դա չեն անում, ուրեմն, ըստ Սիմոնյանի, չեն կողմնորոշվել եւ չգիտեն՝ ինչով են զբաղված:

Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանն էլ, թե իշխանությունն ատելության քարոզով է զբաղված, եւ մասնավորապես, վարչապետի հայտարարությունը՝ ոչ քարոզողների հակապետական լինելու մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքել է՝ քաղաքական խոսքը ատելության հետ չպետք է նույնացնել, հակառակ դեպքում ինքն էլ Մարուքյանի տարբեր հայտարարություններում կարող է ատելության խոսք գտնել: