17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ 7:1 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին: 67 կգ քաշում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում գերազանցեց շվեդ Օսկար Սիմոնին (3:1), այնուհետ 1/8 եզրափակիչում հաղթեց վրացի Գրիոգի Շոտաձեի նկատմամբ 9:0 հաշվով: 72 կգ մեկնարկային գոտեմարտում պարտվեց Մալխաս Ամոյանը, ում մրցակիցը Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգներն էր (5:1): 82 կգ քաշի 1/8 եզրափակիչում Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին: Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: