կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-11 17:26

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել մայթերը ձնից և սառույցից մաքրող տեխնիկա

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել մայթերը ձնից և սառույցից մաքրող տեխնիկա

Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի գնումների ժամանակ պատրաստվում է ձեռք բերել մայթերը ձնից և սառույցից մաքրող տեխնիկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով օրեր առաջ տեղացած ձյան հետևանքով քաղաքում տիրող իրավիճակին: «Գոհ եմ, թե ինչպես են մաքրված փողոցների երթևեկելի հատվածը, իսկ մայթերը՝ ոչ: Այս ամենն իր բնական պատճառներն ունի, քանի որ մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և մենք չենք հասցրել համալրել տեխնիկայով, որպեսզի պատշաճ կերպով նաև մայթերը մաքրվի»,- նշեց Մարությանը: Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի նույն ժամանակահատվածում հարցը լուծված կլինի, քանի որ գնումներով արդեն իսկ պատրաստվում են գնել համապատասխան տեխնիկա: