Պենտագոնը նոր հայտարություն է տարածել, համաձայն որի՝ հունվարին Իրաքում ամերիկյան ռազմաբազային Իրանի հասցրած հարվածներից հետո 109 ամերիկացի զինծառայողներ գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներ են ստացել: Նրանց 70 տոկոսը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
Հիշեցնեմ, որ նախկինում Պենտագոնը հայտարարել էր 64 տուժածի մասին: Իսկ դրանից առաջ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե Իրանի գործողություններից ոչ մեկը չի տուժել: