Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում հերթական միջադեպն է գրանցվել այդ երկրի կառավարական զորքերի եւ անցած տարվա վերջերից Սիրիա ներխուժած Թուրքիայի զորքերի միջեւ: Իդլիբի ռազմաբազաներից մեկի հրետակոծության հետեւանքով 5 թուրք զինծառայող է մահացել, եւս 5-ը՝ վիրավորվել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է` հրետակոծությունից հետո Սիրիայի կառավարության 115 թիրախների է հարվածել ու Սիրիայի զինված ուժերի 101 ներկայացուցչի չեզոքացրել: Այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն կամ հայտարարություն սիրիական կողմը չի արել: Տեղեկացնեմ նաեւ, որ 2012թ.-ից իվեր առաջին անգամ Սիրիայի բանակը կարողացել է վերահսկողություն սահմանել Դամասկոս-Հալեպ միջազգային ավտոմայրուղու նկատմամբ: Դա հնարավոր է դարձել Մարեթ-Նուման եւ Սարաբիք քաղաքների ազատագրումից հետո: Հակամարտության վերջին տարիներին Դամասկոսի եւ Հալեպի միջեւ կապը պահպանվում էր անապատով անցնող ճանապարհով, որով երթեւեկելը զգալի ժամանակ էր խլում: