652 դիտում, 2020.02.11 14:51

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում «ՈՉ»-ի շտաբ չի ձեւավորի եւ ընհանրապես որեւէ կողմից քարոզչության չի մասնակցի: Այս մասին հրավիրված ասուլիսում խորհրդարանական խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանն է հայտարարել՝ նշելով, որ չեն ուզում իշխանության համար ատելության քարոզի թիրախ դառնալ ու էլ ավելի նպաստել «ԱՅՈ»-ի հաղթանակին: Մարուքյանը տեղեկացրել է, որ հանրաքվեի անցակցման դեմ իրենց ունեցած ելույթներից հետո սպառնալիքներով ու հայհոյանքներով հաղորդագրություններ են ստանում, դրանց մասին արված հայտարարություններին էլ իրավապահները որեւէ կերպ չեն արձագանքում: «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի խոսքով՝ Վանաձորի քաղաքապետարանին կից կառույցներին քաղաքական հանձնարարական է իջեցվել՝ անցկացվող աուդիտի շրջանակում տեղեկացնել՝ արդյոք կան կուսակցության անդամ հանդիսացող աշխատակիցներ եւ կա՞ն նրանց հետ կապված բողոքներ, թե ոչ: Սա Մարուքյանը քաղաքական հետապնդում է համարում: «Լուսավոր Հայաստանը» շարունակում է մնալ նույն համոզմանը՝ հանրաքվեն հակասահմանադրական է ու գործընթացը բազմաթիվ խախտումներով է ուղեկցվում:

կիսվել նյութով -