Լիբանանում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների եւ ցուցարարների միջեւ: Բեյրութում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել պատգամավորների եւ կառավարության անդամների խորհրդարան մտեն եւ վստահության քվե հայտնեն վարչապետ Հասան Դիաբի նոր կառավարությանը: Անվտանգության ուժերն արգելափակել են խորհրդարան տանող ճանապարհները եւ թույլ չեն տվել, որ ցուցարարներն առաջ շարժվեն: Ցույցի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջինները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: