12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերացանցում է 1000-ը: Զոհվածների թվի կտրուկ աճը պայմանավորված է նրանով, որ երկուշաբթի միայն Հուբեյ նահանգում մահվան 106 դեպք է գրանցվել: Չինաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 42.600 հաստատված դեպք կա, նաեւ 319 հիվանդ՝ ավելի քան 24 երկրներում: BBC-ն հաղորդում է նաեւ պաշտոնազրկումների մասին: Չինաստանի իշխանություններն աշխատանքից ազատել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց թվում են նաեւ Հուբեյի Առողջապահական հանձնաժողովի ղեկավարն ու կուսակցության քարտուղարը: