կարևոր
771 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-11 12:12

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից։

«Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել», - ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ և կալանավորված է շուրջ 6 ամիս: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։