կարևոր
1122 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-11 10:31

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ

Ազգային ժողովի աշխատակազմը հաստատել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների՝ այդ թվում ՍԴ դատավորների հետ։ Այս օրերին եւս Արարատ Միրզոյանի եւ ՍԴ դատավորների (այդ թվում Ֆելիքս Թոխյանի) միջեւ հանդիպումներ կրկին տեղի են ունենում»։ Այս մասին ասվում է Ազգային հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Արսեն Բաբայանի հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի նամակում։