1292 դիտում, 2020.02.10 23:11

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 10-ին, ժամը 21:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1993 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Անդրանիկ Մ.-ն (ծնված 1992 թ.), Էրիկ Ա.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: