կարևոր
995 դիտում, 1 տարի առաջ --> 2020-02-10 20:20

Արագածոտնի մարզի 7 բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի

Արագածոտնի մարզի 7 բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի

«Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում ձնաբքի հետևանքով առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի  10-ի ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ (Գյալթո), Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: