կարևոր
1990 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-10 17:21

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը 2-րդ անգամ դատախազությունը չի հաստատել գործը կրկին հետ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ նախաքննության: Հսկող դատախազի գնահատմամբ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները, ուստի որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով նրանց առաջադրված մեղադրանքները փոփոխելու եւ նոր մեղադրանքներ առաջադրելու մասին:

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա է քրեական գործը հարուցել: Հոկտեմբերի 28-ին Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնական կեղծիքի եւ Սահմանադրական Դատարանի լիազորությունները յուրացմանելու համար, իսկ Արսեն Բաբայանին պաշտոնական կեղծիքի եւ ՍԴ լիազորությունները յուրացմանելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի 2 նախկին պաշտոնյաները պաշտոնեական կեղծիքի են դիմել օժանդակելու համար, որ Հրայր Թովմասյանն ընտրվի Սահմանադրական Դատարանի նախագահ: Սակայն դեկտեմբերի 24-ին էլ դատախազությունը մեղադրական եզրակացությունը չէր հաստատել գործը լրացուցիչ քննության վերադարձնելով: