կարևոր
2782 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-10 14:09

«Հարավկովկասյան երկաթուղու» նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը

«Հարավկովկասյան երկաթուղու» նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

Մինչեւ իր նշանակումը Ալեքսեյ Մելնիկովն զբաղեցնում էր Հյուսիսկովկասյան երկաթուղու պետի տնտեսության, ֆինանսների եւ կորպորատիվ կոորդինացիայի գծով առաջին տեղակալի պաշտոնը: Նրա նախորդը Սերգեյ Վալկոն էր, որը Հարավկովկասյան երկաթուղին ղեկավարում էր 2015 թվականից: Նրա պաշտոնաթողության պատճառները չեն ճշտվում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարից Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցենսիոն կառավարմանը: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, եւս 10 տարով երկարացման իրավունքով: