կարևոր
3289 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-10 12:48

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները փետրվարի 10-ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնուքյան հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է: