Ադրբեջանում ավարտվել են խորհրադարանական արտահերթ ընտրությունները: Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» Նոր Ադրբեջան կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը եւ հաղթել: Կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ին ստորագրել էր Միլլի մեջլիսի 5-րդ գումարման կազմի լուծարման մասին հրամանագիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով փետրվարի 9-ին: Լուծարման նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, որի կարծիքով Միլի մեջլիսը չի դիմանում երկրի ղեկավարի առաջադրած խնդիրների եւ բարեփոխումների իրագործման բարձր տեմպին եւ չի կարող արդյունավետ կերպով կատարել իր գործառույթները: