17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 91 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում, արձանագրվել է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում: