5010 դիտում, 2020.02.10 09:23

Հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացավ  Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի  ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝  «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց «Ջոկեր» ֆիլմի գլխավոր դերակատար Խոաքին Ֆենիքսը :

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում սպասված արձանիկին արժանացավ «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր հարավկորեացի Պոն Ջուն Հոնը:

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: 

 Հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը ճանավեց հաղթող նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում :

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում  լավագույնը՝ «1917» ֆիլմն է:

«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթեցին Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» աշխատանքի համար:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արձանիկի արժանացավ՝ «1917» ֆիլմի օպերատոր Ռոջեր Դիքինսը:

«Լավագույն ձայնային մոնտաժի» համար՝ Սեմ Մենդեսը կրկին «1917» ֆիլմի համար:

«Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար» մրցանակի արժանացան «Սկանդալ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմից՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը

Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -
հավանել
442