կարևոր
987 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-09 16:12

Իրանը մտադիր է մայիսին ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը

Իրանը մտադիր է մայիսին ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը

Իրանը պատրաստվում է այս տարվա մայիսին երկրամերձ ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը, որի հիմնական նշանակությունը լինելու է երկրի տարածքն անլար կապով ապահովելը։ Այս մասին փետրվարի 9-ին տեղեկացրել է Իրանի Мehr գործակալությունը վկայակոչելով Իրանի տիեզերական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ լրատվականը, արբանյակի ուղեծիրը գտնվելու Երկրից 250 կմ բարձրության վրա։ Ենթադրվում է, որ այն կարձակվի պինդ վառելիքով աշխատող կրող հրթիռի օգնությամբ։  Իրանի տիեզերական գործակալության հայտարարության համաձայն՝ «ինչպես արբանյակի, այնպես էլ կրող հրթիռի նախագծման և արտադրության փուլերը տվյալ պահին ամբողջությամբ ավարտված են»։

Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 9-ին պետք է արձակվի «Զաֆար» արբանյակը։ Սա կլինի այն ուղեծիր դուրս բերելու 4-րդ փորձը, նախորդ երեքն անհաջող են անցել։