կարևոր
41745 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-09 15:52

Կրակոցներ Լոռու մարզում. կա 2 զոհ

Կրակոցներ Լոռու մարզում. կա 2 զոհ

 Փետրվարի 9-ին Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Կատարված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է , որ   նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի՝ ամբողջովին հրկիզված ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզում են արդյոք կատարվածը կապ ունի տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ, թե ոչ: