6026 դիտում, 2020.02.09 12:54

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ հղի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ հղի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Mitsubishi, BMW, Opel և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով հղի կին է մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

կիսվել նյութով -