կարևոր
1491 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-09 14:12

Ավտոմեքենան բախվել է Մերձավանի զորամասի պատին

Ավտոմեքենան բախվել է Մերձավանի զորամասի պատին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 8-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայոության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենան բախվել է զորամասի պատին. տուժածներ չեն հայտնաբերվել: