կարևոր
2003 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-09 16:40

Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորանք է հղել Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։

Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել»,- ասվում է շնորհավորական խոսքում։