կարևոր
1652 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-09 11:18

Ռիվալդո. Բարսելոնան պետք է գնի Նեյմարին

Ռիվալդո. Բարսելոնան պետք է գնի Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնան» պետք է վերադառնա Նեյմարին գնելու տարբերակին, հաղորդում է Goal.com-ը:

«Մեսսին հավերժ չէ և կատալոնական ակումբը պետք է փոխարինող գտնի նրան: Դա պետք է լինի մի այնպիսի ֆուտբոլիստ, ով դժվար իրավիճակներում խաղը կվերցնի իր վրա:

Կարծում եմ՝ Նեյմարը հենց այդ կատարողն է: «Բարսելոնան» այս ամռանը նրան վերադարձնելու ևս մեկ փորձ պետք է կատարի»,-ասել է Ռիվալդոն:

Հիշեցնենք, որ 2019-ին Նեյմարը մոտ էր «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն, տեղափոխությունը այդպես էլ չկայացավ: