կարևոր
681 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-04 13:15

ՊԲ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ կատարվում է քննություն

ՊԲ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ կատարվում է քննություն

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 2000 թվականին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: