կարևոր
1077 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-02 13:31

Չինաստանում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Հայրենակիցները չեն կարողանում վերադարնալ հայրենիք։ Ինչո՞վ է զբաղվում ՀՀ դեսպանատունը Չինաստանում, երբ Հայաստանի քաղաքացիները ստիպված գիշերում են օդանավակայաններում Չինաստանում պայմանագրային հիմունքներով աշխատող ՀՀ քաղաքացի Լիլթ Դովլաթյանն ահազանգում է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ստիպված են գիշերել Սիան քաղաքի օդանավակայանում, քանզի չեն կարողանում վերադառնալ հայրենիք։

Ըստ նրա հայերից ոմանք, նախապես տոմսեր գնելով ռուսական ավիաընկերությունից, փորձել են երեկ Սիան քաղաքից վերադառնալ Հայաստան, սակայն օդանավակայան հասնելուն պես պարզվել է, որ թռիչքը միայն ՌԴ քաղաքացիների համար է։ «Այս ամենից հետո, հայերը կապ են հաստատել մեր երկրի դեսպանատան հետ, որ ներկայացնեն իրավիճակը և խնդրել, որ օգնեն, սակայն ստացել են հետևյալ պատասխանը` չենք կարող ոչինչ անել...»,- հայտնում է Լիլիթը։

Նրա փոխանցմամբ՝ դեսպանատան աշխատակիցներին հայտնել են, որ եթե նույնիսկ հետ վերադառնան քաղաք, միևնույն է գիշերելու տեղ չունեն՝ տները արդեն հանձնել են, ինչին ի պատասխան նորից հնչել է․ «Գիտենք, բայց ոչինչ չենք կարող անել...»։ «Հիմա ուզում եմ հասկանալ` բա էլ ո՞ր օրվա համար է դեսպանատունը»,- վրդովված հարցնում է Լիլիթը։

ՀՀ քաղաքացիները երեկվանից մնացել են օդավանակայանում՝ հույսով, որ գոնե կկարողանան հետ ստանալ տոմսերի համար վճարբած գումարը։ Մինչդեռ նշենք, որ կառավարությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Չինաստանում ՀՀ դեսպանությունը պարբերաբար հայտարարություններ են տարածում, թե կապի մեջ են ՀՀ քաղաքացիներ հետ, հնարավորինս աջակցում են նրանց, կազմակերպում տրանսֆերի հարցերը։