կարևոր
1827 դիտում, 1 տարի առաջ - 2020-01-15 03:51

Հրդեհ՝ Նոր Երզնկա գյուղում. բնակիչները ծխահարվել են

Հրդեհ՝ Նոր Երզնկա գյուղում. բնակիչները ծխահարվել են
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ննջասենյակում (մոտ 7 քմ): Բնակարանի բնակիչներ Հովսեփ Ղ.-ն (ծնված 1955 թ.) և Վարդանուշ Ս.-ն (ծնված 1961 թ.) ծխահարվել են: Շտապօգնության աշխատակիցները Հովսեփ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ Վարդանուշ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 12:20-ին: Այրվել են դուռ, պատուհան, մեկ մահճակալ և կենցաղային իրեր՝ մասամբ: