Լեհաստանում գազի պայթյունից շենք է փլուզվել. կան զոհեր
Դեկտեմբերի 4-ին գազի պայթյուն է տեղի ունեցել Լեհաստանի Շչիրկ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող բնակելի շենքերից մեկում, որի հետեւանքով եռահարկ շենքը փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Փլատակների տակ կարող է գտնվել 8 մարդ, որոնց թվում՝ նաև երեխաներ:
Լեհական գազային ընկերության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ գազատարի հորատման աշխատանքների պատճառով:
Փրկարարները շենքի փլատակների տակից երկու դի են գտել, մյուսների ճակատագիրն անհայտ է։