կարևոր
48008 դիտում, 1 տարի առաջ - 2020-01-15 03:51

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է՝ 2015-ին ընդունված բանաձեւը հեղինակել է Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է՝ 2015-ին ընդունված բանաձեւը հեղինակել է Հայաստանը
«Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ»,-ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով է ընդունել Հայաստանի նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը: Արտգործնախարարն ընդգծել է, որ ցեղասպանությունների կանխարգելման հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում եւ ուղղորդում է հասարակությունների եւ պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ջանքերը: