կարևոր
419 դիտում, 1 տարի առաջ --> 2020-01-15 03:51

Մահացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը

Մահացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։ «2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել էր ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: Ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին և մտերիմներին: Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում»: