կարևոր
51096 դիտում, 1 տարի առաջ - 2020-01-15 03:51

Շաքարավազի, ձկան եւ ծովամթերքի գնանկում է գրանցվել

Շաքարավազի, ձկան եւ ծովամթերքի գնանկում է գրանցվել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ այս տարվա նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնանկում: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում: Նշենք նաև, որ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնանկում: