Զիկա վիրուսը կարող են տարածել նաեւ այլ տեսակի մոծակներ

Culex տեսակի մոծակները քաղաքում 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան Aedes aegypti տեսակը:
zika-mocak-virus

Բրազիլացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Զիկա վիրուսը կարող են տարածել ոչ միայն Aedes aegypti տեսակի մոծակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Epoca ամսագրի, լաբորատոր փորձերի արդյունքում Culex տեսակի մոծակներին հետազոտողները սննդի փոխարեն Զիկա վիրուսով վարակված արյուն են տվել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վիրուսը կարող է պահպանվել այդ միջատների աղիներում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են լինել հիվանդության փոխանցող:

Ըստ գիտնականների, Culex տեսակի մոծակները քաղաքում 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան Aedes aegypti տեսակը: Այդուամենայնիվ, բրազիլացի գիտնականները զգուշացնում են, որ խուճապի մատնվել պետք չէ: Դեռ հայտնի չե, արդյո՞ք այդ մոծակները վայրի բնության մեջ կարող են դառնալ Զիկա վիրուսի վարակակիր:

*

*