Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկին մեկնել է Թուրքիա՝ հանգստանալու

Նա Ուկրաինա կվերադառնա 2 օրից։
zelenski2

Ուկրաինայի նախագահական ընտրություններում օրեր առաջ հաղթած Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա՝ հանգստանալու, հայտնել է ինքը՝ Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ սա իր առաջին հանգիստն է վերջին 4 ամսում։

«Պայմանավորվել ենք ոչինչ չթաքցնել: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Վեսելո» ամենամյա փառատոնին: Իսկ ինքս կվերադառնամ երկու օրից: Չորս ամսում առաջին հանգստյան օրերն են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն եւ նորմալ հանգիստ»,- գրել է Զելենսկին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները