Մզկիթի վրա հարձակվածներից մեկի զենքի վրա հայերեն եւ վրացերեն գրություններ են եղել

Հայերեն գրությամբ հիշատակվել է Սարիղամիշի ճակատամարտը
zelandia-hayeren-zenq

Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկի իրերի մեջ եղել են պատմության մեջ իսլամի դեմ պայքարի կարեւոր դրվագների մասին գրություններ, այդ թվում՝ հայերեն ու վրացերեն:

Հայերեն գրությամբ հիշատակվել է Սարիղամիշի ճակատամարտը, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունը պարտվեց ռուսական բանակին:

Իսկ վրացերեն գրված է եղել Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարի անունը, որը պայքարել է հարեւան մուսուլմանական ամիրայությունների դեմ:

*

*