Հրապարակվել է զբոսաշրջությունից ամենից շատ վաստակող քաղաքների վարկանիշը

Առաջին տեղում Շանհայն է
shanhay

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ՀՆԱ-ում տուրիզմի առավել մեծ ներդրում ունեցող քաղաքների վերաբերյալ: Առաջին տեղում հայտնվել է Շանհայը՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով: 

Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Ցանկի երկրորդ տեղում Պեկինն է (32,5 միլիարդ դոլար), երրորդում՝ Փարիզը (28 միլիարդ դոլար): Հնգյակը եզրափակել են Օռլանդոն եւ Նյու Յորքը: Տասնյակում տեղ են գտել նաև Տոկիոն, Բանգկոկը, Մեխիկոն, Լաս-Վեգասը եւ Շանչժենը:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տասնյակում եվրոպական քաղաքներից ներկայացված են Լոնդոնը՝ 12-րդ տեղում, Մյունխենը՝ 20-րդ:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան զբաղեցրել է 35-րդ տեղը:

*

*