Զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կան վիրավորներ

Պատահարի պատճառները դեռ հստակեցված չեն:
germanaci-zbusashrjik

Գերմանացի զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը Համբուրգից ոչ հեռու մայրուղու վրա շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 32 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ժամը 5:35-ին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի մասից, բախվել արգելափակոցին և շրջվել:

Ավտոբուսում 48 ուղևոր է եղել, որոնցից 32-ը թեթև վնասվածքներ են ստացել:

Պատահարի պատճառները դեռ հստակեցված չեն:

*

*