Զբոսաշրջիկները 2018-ին գրեթե մեկուկես միլիարդ ուղեւորություն են կատարել արտասահման

Անցած տարին համաշխարհային զբոսաշրջության համար ամենահաջողն եղել վերջին ութ տարվա ընթացքում
zbosashrjik

Անցյալ տարի ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները կատարել են 1,4 միլիարդ միջազգային ճանապարհորդություն, ինչը 6 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

Անցած տարին համաշխարհային զբոսաշրջության համար ամենահաջողն է եղել վերջին ութ տարվա ընթացքում:

Մարդիկ սկսել են ավելի հաճախակի այցելել Միջին Արեւելք (+10 տոկոս) եւ Աֆրիկա (+7 տոկոս), Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եւ Եվրոպա ուղեւորությունների թիվն աճել Է 6 տոկոսով:

Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը Եվրոպայում 2018 թվականին հասել Է 713 միլիոնի: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2018 թվականին գրանցվել է 343 մլն հյուր, Աֆրիկայում՝ 67 միլիոն, Մերձավոր Արեւելքում՝ 64 միլիոն, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ 217 միլիոն զբոսաշրջիկ:

*

*