Զատիկի առթիվ Հռոմում անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն

Հանրային նշանակության մի շարք այնպիսի օբյեկտների մոտ, ինչպիսիք Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարն ու Կոլիզեյն են...
hrom-zatik-anvtangutyun

Հռոմում ձեռնարկվելու են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ` հուսալի պաշտպանություն ապահովելու բոլոր այն հավատացյալների համար, որոնք ցանկանում են մասնակցել Զատիկի առթիվ Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված միջոցառումներին։ Կաթոլիկները Զատիկը կնշեն մարտի 27-ին:

Նախքան ավանդական կրոնական երթը, որը տեղի կունենա Ավագ ուրբաթի երեկոյան, հանրային նշանակության մի շարք այնպիսի օբյեկտների մոտ, ինչպիսիք Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարն ու Կոլիզեյն են, կկազմակերպվի վերահսկողության համակարգ՝ բոլոր այցելուների նկատմամբ լրացուցիչ ստուգում իրականացնելու նպատակով: Վերահսկողությունը կիրականացնեն պայթուցիկ նյութերի մասնագետներ, կինոլոգներ հատուկ վարժեցված շներով, ինչպես նաև կօգտագործվեն մետաղական դետեկտորներ:

Բացի դրանից, մինչ Զատիկ, ինչպես նաեւ Զատիկի օրը եւ հաջորդող երկուշաբթի  իրավապահները զինված կլինեն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ անհրաժեշտության դեպքում ստուգումներ իրականացնելու եւ կրիտիկական իրավիճակներում համարժեք կերպով արձագանքելու համար: Քաղաքի փողոցներում կհերթապահեն նաեւ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ:

*

*