Ոչ ոք չի կարող միջուկային գերտերությանը ներկայացնել 24-ժամյա վերջնագրեր. Զախարովա

Մարիա Զախարովան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարության մասին։
maria-zaxarova

Ոչ ոք չի կարող միջուկային գերտերությանը ներկայացնել 24-ժամյա վերջնագրեր: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը:

Զախարովան ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չունի իրական փաստեր Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով:

«Ոչ ոք ոչինչ չգիտի, այդ թվում՝ Թերեզա Մեյը, ով չունի որևէ իրական փաստ իր ձեռքում»,- ասել է Զախարովան: Մեյը հայտարարել է, թե թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը: Նա հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ նախկին Խորհրդային Միությունում:

*

*