«Ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության վրա». Զախարովա

«Ոչ մի հայտարարություն չի ազդի...»
Zakharova-zenq-vajarel-Adrbejan

Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»:

«Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից Էլ որ դրանք արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասն Է: Գործընկերները տարբեր են, բոլորն Էլ տարբեր շահեր ունեն: Բայց, մեկ անգամ Էլ եմ ասում, ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության եւ Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա»,-ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

*

*