Երուսաղեմի Հարության տաճարում այսօր սպասում են աստվածային հրաշքին` Սուրբ Կրակի իջնելուն

Այդ հրաշքի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1-ին դարով:
surb-krak

Երուսաղեմի Հարության տաճարում այսօր` ապրիլի 15-ին հայ առաքելականները, ուղղափառներն ու կաթոլիկները սպասում են աստվածային հրաշքին` Սուրբ Կրակի իջնելուն: «Աստվածային կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Այդ հրաշքի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1-ին դարով:

Այն հայտնվելու է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել ուղղափառ պատրիարքը:

Արարողությունը ներկայացնում է առաջին ավետիսը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Այդ փորձը նման է նրան, թե ինչ է զգում մարդը ստանալով Սուրբ հաղորդություն: Ըստ հնագույն արարողակարգի` մանրազնին դիտարկվում են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար: Եւ որպեսզի բացառեն մարդկային միջամտությունը, տաճարում ուրբաթ օրը հանգցվել են բոլոր մոմերը: Կրակի վառվելուց հետո, Պատրիարքն այն փոխանցելու է հավատացյալներին, որոնք նրանից կվառեն 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով լվանում են երեսները եւ գլուխները: Տաճարը լցված է հավատացյալներով. ինչպես տեղի ուղղափառ արաբներով, այնպես էլ տարբերերկրներից այնտեղ ժամանած ուխտավորներով: Աստվածային կրակի մասնիկները կտարածվեն ամբողջ աշխարհով:

Հատկանշական է, որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Ի դեպ ուշագրավ եւս մեկ տեղեկություն. Ավանդույթի համաձայն՝ այս օրը բախումներ են տեղի ունենում հույների ու հայերի միջեւ, որոնք վիճարկում են առաջինը տաճար մուտք գործելու իրավունքը:

*

*