Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կպայթեցնի Մերձավոր Արեւելքը

Հորդանանի արտգործնախարարը զգուշացնում է Թրամփին․․․
yerusaghem

Հորդանանի արտգործնախարարը զգուշացրել է Միացյալ Նահանգներին այն վտանգավոր հետեւանքների մասին, որոնք կարող են առաջանալ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Հորդանանից հայտարարում են, որ նման քայլը մեծ զայրույթ ու խառնաշփոթ կառաջացնի արաբական եւ մահմեդական աշխարհում:

Լուրեր են շրջանառվում, թե Թրամփն առաջիկա օրերին պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել, որպեսզի ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ, դա նրա նախընտրական խոստումներից էր:

Ամեն դեպքում, Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը նաեւ Թրամփի փեսան է, հայտարարել է, թե այս հարցով դեռ որեւէ որոշում չի կայացվել: Իսրայելը Երուսաղեմն իր մայրաքաղաքն է համարում: Պաղեստինցիները, սակայն եւս հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ:

*

*