Երուսաղեմի կարգավիճակը պետք Է որոշվի բանակցություններում. ԵԱՀԿ-ի նախագահ

Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:
sebastian-kurc

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք Է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում: Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում»,- ասել Է նա լրագրողներին Վիեննայում կազմակերպության մասնակից երկրների նախարարների խորհրդի նիստի սկսվելուց առաջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

*

*