«Երեխաներին տանում ենք աշխատավայր»․ ակցիա՝ Ֆինլանդիայում

Ակցիային մասնակցում են 600-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ
yerekha

«Երեխաներին տանում ենք աշխատավայր» հատուկ ակցիան, որը երեխաներին ցույց է տալիս՝ որտեղ եւ ինչով են զբաղվում իրենց ծնողները, եւ հնարավորություն է տալիս գործատուներին՝ ծանոթանալ աշխատակիցների երեխաների հետ, նոյեմբերի 24-ին անցկացվում է ամբողջ Ֆինլանդիայում:

Ակցիային մասնակցում են 600-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական: Դրանց թվում են՝ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության նախարարությունները, Հելսինկիի, Տամպերեի եւ Վաասիի քաղաքապետարանները, Ստոկման առեւտրական ընկերությունը, տարածաշրջանի խոշորագույն բանկային խումբը՝ «Նորդեա»-ն, տաքսիների ասոցիացիան, շինարարական ընկերություններ, բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ եւ հարյուրավոր այլ կազմակերպություններ:

Ակցիան երկրում անցկացվում է երկրորդ անգամ եւ նվիրված է Երեխայի իրավունքների շաբաթվան:

*

*