Al Arabiya. Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհը սպանվել է

Նշվում է, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից
saleh-naxagah

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհը սպանվել է մայրաքաղաք Սանայում՝ հութի ապստամբների հետ բախումների ժամանակ. հայտարարում են հութի շարժման հսկողության տակ գտնվող լրատվամիջոցները: Սոցիալական ցանցերում էլ տարածված լուսանկարներում, ենթադրվում է, որ պատկերված է Սալեհի մարմինը: Al Arabiya հեռուստաընկերության տվյալներով, Սալեհի կուսակցությունը նույնպես հաստատել է իր առաջնորդի մահը: Նշվում է, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից:

Մինչեւ անցյալ շաբաթ Սալեհի կողմնակիցները կռվում էին հութի ապստամբների հետ կողք-կողքի՝ Եմենի գործող նախագահի ուժերի դեմ: Սակայն քաղաքական լարվածությունը, նաեւ մայրաքաղաք Սանայի գլխավոր մզկիթի հսկողության շուրջ տարաձայնությունները հանգեցրեցին կատաղի մարտերի Սալեհի կողմնակիցների եւ հութիների միջեւ: Դրանց հետեւանքով վերջին 6 օրվա ընթացքում, ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, առնվազն 125 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*